ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սեյրան Օհանյանի անակնկալը

Սեյրան Օհանյանի անակնկալը
26.05.2015 | 17:02

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր առավոտյան անակնկալ գնացել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:
Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար պաշտպանության նախարարը առաջադրել է խնդիրներ և հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը:

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ